×
ՀԱՅ РУС ENG

Մենք վազում ենք ավելի լավ ապագայի համար

Ձեր նվիրաբերությունն ավելին է, քան ուղղակի գումար Նվիրաբերել

Մեր մասին

Մենք ձևավորում ենք բարեգործ վազորդների գլոբալ թիմ, ովքեր ցանկանում են վազել և լուծել լուրջ սոցիալական խնդիրներ, հիմնականում՝ ապահովել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակի համակարգային բարելավում: Այսնիքն՝ ֆինանսավորել նախագծեր, որոնք ուղղված են այդ հարցի համակարգային լուծմանը։ Թիմին կարող են միանալ տարբեր երկրների վազորդներ և մասնակցել իրենց կողմից ընտրված վազքային միջոցառումներին աշխարհի յուրաքանչյուր կետում: Մեր թիմը աջակցում է վազորդներին և ապահովում բարեգործության մասին անհրաժեշտ բոլոր նյութերով, տրամադրում հատուկ բարեգործ վազորդների համար նախատեսված Մեկնարկային փաթեթ:

Կարևոր է. թիմի անդամ դառնալու համար պարտադիր չէ ծագումով հայ լինել: Թիմի անդամները կարող են հանդես գալ որպես անհատ վազորդ կամ ձևավորել սեփական խումբը և մասնակցել խմբով: Մենք դիտարկում ենք նաև կորպորատիվ թիմերի մասնակցությունը:

Նորություններ

Այս վազքային սեզոնի ընթացքում, 2021 թվականին, մենք աջակցելու ենք «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Առաջիկա երկու վազքերին՝ Yerevan Spring Run-ին և Vineyard Trail Run-ին մեր նպատակն է հավաքագրել 2,400,000 ՀՀ դրամ։  Այս գումարը պատահական չէ։ 2,400,000 ՀՀ դրամը այն միջին գումարն է, որ մեկ տարվա կտրվածքով ստանում է մեկ հերոսի ընտանիք։ Այս գումարը կապահովի ֆինանսական կայունություն մեկ ընտանիքի, որը շատ ավելի թանկ է վճարել պատերազմի ընթացքում։ Մեզ համար կարևոր է նաև այն, որ 1000+ Հիմնադրամը հնարավորինս թափանցիկ և վստահելի է իրականացնում իր գործունեությունը։ Հիմնադրամի կայքում ցանկացած մարդ կարող է հետևէլ, թե որքան գումար է հավաքագրվել, որքան և ինչի վրա է ծախսվել։ Միացեք բարեգործ վազորդների թիմին, հավելյալ իմաստ հաղորդեք ձեր կիլոմետրերին։
2021 վազքային սեզոնի նպատակ

2019 թվականին Բարեգործ վազորդների թիմը վազում է Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում թերապիայի սենսորային սենյակ կառուցելու համար (անհրաժեշտ է 5 060 000 ՀՀ դրամ)։ Այս սենյակը, թերապիա ունենալու հնարավորությունը քայլ է դեպի համակարգային փոփոխություն և երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավում։ Նախագծի մանրամասները՝ այստեղ։ Միացե՜ք բարեգործ վազորդներին կամ աջակցեք թիմին runcharity.am/#donate կայքում
2019 թվականի սոցիալական նախագիծը

Մեծ ոգևորությամբ ներկայացնում ենք ձեզ նոր սոցիալական նախագիծը, որի համար վազելու ենք և գումար հանգանակելու Երևանյան մարաթոնի շրջանակներում։ Դա Դրախտիկ գյուղի դպրոցում ժամանակակից գրադարանի կառուցումն է (“Գրադարակ” գրադարանների նախագծի ծրագիր)։ 2018 թվականի մայիսին Լոռվա մարզի Ամրակից գյուղում, դպրոցում, բացվեցին այս նախագծի առաջին գրադարանի դռները։ Այդուհետ գյուղի դպրոցի երեխաները կարդում են մե՜ծ հաճույքով, նոր ու ստեղծարար մթնոլորտում։ Գրադարանը դարձել է համայնքային կենտրոն, հարթակ, որը ձգում է դեպի իրեն երեխաներին, նրանց ծնողներին, տատիկ-պապիկներին, անգամ հարակից գյուղերից և քաղաքներից։ Այստեղ երեխաները երազում են, բացահայտում են իրենց կարողությունները, նախասիրությունները, ստեղծագործում են։ Դրախտիկ գյուղի գրադարանի համար անհրաժեշտ է 9 000 000 դրամ։ Մեր ուժերով, կիլոմետրերով և աջակցությամբ մենք կարող ենք տարածել առաջին գրադարանի դրական Հայաստանի մյուս մարզերի վրա։ Չէ՞ որ երկարաժամկետ զարգացման հիմքը կրթության մեջ ներդրումն է։ Մենք ներդրում ենք անում՝ նոր սերնդի կրթության մեջ, որ կառուցենք այն երկիրը, որում երազում ենք ապրել։ Նախագծի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։ Փոփոխության մի մաս կազմելու՝ բարեգործ վազորդ դառնալու համար այցելեք այստեղ։
Նոր սոցիալական նախագիծ՝ գրադարան Դրախտիկ գյուղում

Մեր վազորդները

Մենք վազում ենք՝ ազատվելու բացասական էմոցիաներից, ավելորդ քաշից և հանդիպելու ուրիշ մայրիկների։ Եվ ամենակարևոր պատճառը, իհարկե, բարեգործական նախագծին մասնակցելն է՝ հավաքել գումար մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար առաջին վերականգնողական կենտրոնի վերակառուցման համար։

#MamaBalikRun թիմ

Ես հասկացել եմ, որ վազելու եմ մինչև կյանքիս վերջ, որքան որ առողջությունս թույլ տա։ Առավել ևս եթե վերջիվերջո մարդիկ հասկանան, որ վազքով կարող են օգնել, օրինակ հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Արա Ամիրյան

Միշտ վազել եմ ինքս ինձ համար։ Եվ ահա առաջին անգամ հնարավորություն ունեմ վազել ավելի կարևոր նպատակի համար։

Դավիթ Մզիկյան

Միշտ վազել եմ ինքս ինձ համար։ Եվ ահա առաջին անգամ հնարավորություն ունեմ վազել ավելի կարևոր նպատակի համար։

Ինձ համար ամեն բան հեշտ է․ եթե ես հաճույք եմ ստանում վազքից ու կարողանում եմ վազքի շնորհիվ մարդկանց ուշադրությունը դարձնել սոցիալական խնդիրներին, ինչու՞ դրանից չօգտվել։

Եղյա Չապարյան

Ուզում եմ գա մի օր, երբ կմասնակցեմ վազքի այն երեխաների հետ, ում աջակցել ենք։

Հովհաննես Իսպիրյան

Ուզում եմ գա մի օր, երբ կմասնակցեմ վազքի այն երեխաների հետ, ում աջակցել ենք։

Դեռ մեկ տարի առաջ բարեգործ վազորդ արտահայտությունն ինձ համար տարօրինակ էր հնչում։ Ինչպե՞ս կարելի է վազել ու դրանով օգտակար լինել ոչ միայն սեփական մարմնի համար, այլև օգուտ բերել հասարակության համար։ Այժմ ինքս բարեգործ վազորդ եմ։ Երևանյան կիսամարաթոնին կվազեմ հատուկ նպատակով՝ օգնելու բարի մարդկանց վերակառուցել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոն։

Նարեկ Ասլիկյան

Թեև ավելի հեշտ կլիներ առանց ավելորդ ջանքերի դրամ փոխանցել բարեգործությանը, սակայն ես համոզված եմ, որ իմ չնչին ջանքը անըմբռնելի կերպով սատար կլինի մեկ ուրիշին մեծ պայքարում:

Ջեմմա Փանոյան

Միացեք մեզ

Դուք ուզու՞մ եք դառնալ բարեգործ վազորդ և իմաստ հաղորդել Ձեր կիլոմետրերին:

Կարևոր չէ, թե որ երկրում եք դուք ապրում կամ աշխատում: Դուք կարող եք վազել ձեր սիրելի քաղաքում և օգնել երեխաներին Հայաստանում: Դրա համար ուղղակի անհրաժեշտ է ընտրել վազքը, որին ցանկանում եք մասնակցել և լրացնել հարցաթերթիկը: Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ:

Մենք հրավիրում ենք միանալ մեր բարեգործական նախաձեռնությանը նաև թիմերին, որոնք ցանկանում են վազել իրենց կազմակերպության, քաղաքի կամ թաղամասի անունից: Դուք կարող եք թիմ հավաքել և դառնալ Բարեգործ թիմ:

Լրացրեք հարցաթերթիկը և մենք կկապվենք Ձեզ հետ:

Յուրաքանչյուր բարեգործ թիմի և վազորդի համար մենք ապահովում ենք PR աջակցություն և տրամադրում ենք ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան: Բացի դա մենք նախատեսում ենք հատուկ Մեկնարկային փաթեթ:

Հաշվետվություն

Տարեկան հաշվետվություն 2019
Տարեկան հաշվետվություն 2018
Երևանյան կիսամարաթոն 2017
2 473 363 ՀՀ դրամ։ Ամբողջ գումարը կուղղվի "Նիմբա" սոցիալական ծրագրի մեկնարկին՝ տնային տեքստիլի արտադրանք հաշմանդամություն ունեցող և կարիքավոր ընտանիքների երեխաների ծնողների համար։
Երևանյան մարաթոն 2018
4 260 868 ՀՀ դրամ։ Ամբողջ գումարը կուղղվի ԳՐԱԴԱՐԱԿ նախագծի իրականացմանը։
Երևանյան կիսամարաթոն 2017
2 473 363 ՀՀ դրամ։ Ամբողջ գումարը կուղղվի "Նիմբա" սոցիալական ծրագրի մեկնարկին՝ տնային տեքստիլի արտադրանք հաշմանդամություն ունեցող և կարիքավոր ընտանիքների երեխաների ծնողների համար։
Գարնանային բարեգործական վազք 2017
2 726 776 ՀՀ դրամ ՄՈՒԿ ունեցող 91 երեխաների համար հատուկ օրթոպեդիկ կոշիկներ գնելու նպատակով։
Երևանյան կիսամարաթոն 2016
8 104 316 ՀՀ դրամ "Երազի տուն" մանկական վերականգնողական կենտրոնի վերակառուցման նպատակով։
Գարնանային բարեգործական վազք 2016
300 000 ՀՀ դրամ ՄՈՒԿ-ով երեխաների համար օրթոպեդիկ կոշիկների գնման նպատակով:
Երևանյան կիսամարաթոն 2015
3 102 469 ՀՀ դրամ: Արդյունքում ՄՈւԿ-ով 10 երեխաներ ստացել են անհրաժեշտ հատուկ գույք:

IronMan 70.3 Բուդապեշտ 2015

Մասնակցել է՝ 1 բարեգործ վազորդ։ Հանգանակվել է՝ 265 000 ՀՀ դրամ Սուսաննա Հարությունյանին հատուկ մարզասարք և օրթոպեդիկ կոշիկներ գնելու նպատակով։
Nike Women`s 10K Մոսկվա 2015
Մասնակցել է՝ 1 բարեգործ վազորդ։ Հանգանակվել է՝ 115 000 ՀՀ դրամ Վերոնիկա Ղամբարյանի համար։
Գարնանային բարեգործական վազք 2015
2 750 000 ՀՀ դրամ ՄՈւԿ-ով 10 երեխաների վերականգնողական թերապիաներին և անհրաժեշտ գույքի գնման նպատակով:
Բիզնես վազք 2014
Թիմի առաջին բարեգործական վազքը տեղի է ունեցել 2014 թ մայիսի 4-ին: Այն իր շուրջ համախմբել է ավելի քան 120 վազորդի, ովքեր աջակցել են ՄՈւԿ-ով 5 երեխաների՝ վերականգնողական թերապիաների համար գումար հանգանակելով:

Կապ

Սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին

+37493916166