ՄԻԱՑԵՔ ՄԵԶ

Դուք ուզու՞մ եք դառնալ բարեգործ վազորդ և իմաստ հաղորդել Ձեր կիլոմետրերին:

Կարևոր չէ, թե որ երկրում եք դուք ապրում կամ աշխատում: Դուք կարող եք վազել ձեր սիրելի քաղաքում և օգնել երեխաներին Հայաստանում: Դրա համար ուղղակի անհրաժեշտ է ընտրել վազքը, որին ցանկանում եք մասնակցել և լրացնել հարցաթերթիկը: Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ:

Մենք հրավիրում ենք միանալ մեր բարեգործական նախաձեռնությանը նաև թիմերին, որոնք ցանկանում են վազել իրենց կազմակերպության, քաղաքի կամ թաղամասի անունից: Դուք կարող եք թիմ հավաքել և դառնալ Բարեգործ թիմ:

Լրացրեք հարցաթերթիկը և մենք կկապվենք Ձեզ հետ:

Յուրաքանչյուր բարեգործ թիմի և վազորդի համար մենք ապահովում ենք PR աջակցություն և տրամադրում ենք ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան: Բացի դա մենք նախատեսում ենք հատուկ Մեկնարկային փաթեթ: