×
ՀԱՅ РУС ENG

Մենք վազում ենք ավելի լավ ապագայի համար

Ձեր նվիրաբերությունը ավելին է քան ուղղակի գումար

Նվիրաբերել

Մեր մասին

Մենք ձևավորում ենք բարեգործ վազորդների գլոբալ թիմ, ովքեր ցանկանում են վազել և լուծել լուրջ սոցիալական խնդիրներ, հիմնականում՝ ապահովել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակի համակարգային բարելավում: Այսնիքն՝ ֆինանսավորել նախագծեր, որոնք ուղղված են այդ հարցի համակարգային լուծմանը։ Թիմին կարող են միանալ տարբեր երկրների վազորդներ և մասնակցել իրենց կողմից ընտրված վազքային միջոցառումներին աշխարհի յուրաքանչյուր կետում: Մեր թիմը աջակցում է վազորդներին և ապահովում բարեգործության մասին անհրաժեշտ բոլոր նյութերով, տրամադրում հատուկ բարեգործ վազորդների համար նախատեսված Մեկնարկային փաթեթ:

Կարևոր է. թիմի անդամ դառնալու համար պարտադիր չէ ծագումով հայ լինել: Թիմի անդամները կարող են հանդես գալ որպես անհատ վազորդ կամ ձևավորել սեփական խումբը և մասնակցել խմբով: Մենք դիտարկում ենք նաև կորպորատիվ թիմերի մասնակցությունը:

Նորություններ

Մեծ ոգևորությամբ ներկայացնում ենք ձեզ նոր սոցիալական նախագիծը, որի համար վազելու ենք և գումար հանգանակելու Երևանյան մարաթոնի շրջանակներում։ Դա սահմանամերջ Մովսես գյուղի դպրոցում ժամանակակից գրադարանի կառուցումն է (“Գրադարակ” գրադարանների նախագծի ծրագիր)։ 2018 թվականի մայիսին Լոռվա մարզի Ամրակից գյուղում, դպրոցում, բացվեցին այս նախագծի առաջին գրադարանի դռները։ Այդուհետ գյուղի դպրոցի երեխաները կարդում են մե՜ծ հաճույքով, նոր ու ստեղծարար մթնոլորտում։ Գրադարանը դարձել է համայնքային կենտրոն, հարթակ, որը ձգում է դեպի իրեն երեխաներին, նրանց ծնողներին, տատիկ-պապիկներին, անգամ հարակից գյուղերից և քաղաքներից։ Այստեղ երեխաները երազում են, բացահայտում են իրենց կարողությունները, նախասիրությունները, ստեղծագործում են։ Մովսես գյուղի գրադարանի համար անհրաժեշտ է 9 000 000 դրամ։ Մեր ուժերով, կիլոմետրերով և աջակցությամբ մենք կարող ենք տարածել առաջին գրադարանի դրական Հայաստանի մյուս մարզերի վրա։ Չէ՞ որ երկարաժամկետ զարգացման հիմքը կրթության մեջ ներդրումն է։ Մենք ներդրում ենք անում՝ նոր սերնդի կրթության մեջ, որ կառուցենք այն երկիրը, որում երազում ենք ապրել։ Նախագծի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։ Փոփոխության մի մաս կազմելու՝ բարեգործ վազորդ դառնալու համար այցելեք այստեղ։
Նոր սոցիալական նախագիծ՝ գրադարան Մովսես գյուղում

Երևանյան կիսամարաթոնի շրջանակներում բարեգործ վազորդների թիմը հանգանակեց "Նիմբա" սոցիալական նախագծին անհրաժեշտ գումարի 30%-ը։ Մանրամասն հաշվետվությունն՝ այստեղ։
Երևանյան կիսամարաթոնի հաշվետվություն

Բարեգործ վազորդների հայկական թիմի նոր բարեգործական նախագիծը, որի համար կանցկացվեն բարեգործական արշավներ, "Նիմբա"-ն է՝ կարի արտադրամաս։ Այստեղ մասնագիտացում են ստանալու և աշխատելու են հաշմանդամություն ունեցող մարդկանց խնամակալները, հետագայում նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ։

Դուք կարող եք աջակցել մեզ գումարով այստեղ։

Նախագծի մասին մանրամասն՝ այստեղ։

Նոր նախագիծ բարեգործ վազորդների համար
Նոր նախագիծ բարեգործ վազորդների համար
Բարեգործ վազորդների հայկական թիմի նոր բարեգործական նախագիծը, որի համար կանցկացվեն բարեգործական արշավներ, "Նիմբա"-ն է՝ կարի արտադրամաս։ Այստեղ մասնագիտացում են ստանալու և աշխատելու են հաշմանդամություն ունեցող մարդկանց խնամակալները, հետագայում նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Դուք կարող եք աջակցել մեզ գումարով այստեղ։ Նախագծի մասին մանրամասն՝ այստեղ։

Մեր վազորդները

Մենք վազում ենք՝ ազատվելու բացասական էմոցիաներից, ավելորդ քաշից և հանդիպելու ուրիշ մայրիկների։ Եվ ամենակարևոր պատճառը, իհարկե, բարեգործական նախագծին մասնակցելն է՝ հավաքել գումար մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար առաջին վերականգնողական կենտրոնի վերակառուցման համար։

#MamaBalikRun թիմ

Վազքը վաղուց է դարձել իմ կյանքի անբաժան մասը։ Միշտ ձգտում եմ իմ ընկերներին ներգրավել տարբեր վազքային միջոցառումներին։ Ուզում եմ, որ վազքի միջոցով բարեգործությունը ևս դառնա մեր կյանքի մի մասը։

Ալյոնա Բերդոնոսովա

Ես հասկացել եմ, որ վազելու եմ մինչև կյանքիս վերջ, որքան որ առողջությունս թույլ տա։ Առավել ևս եթե վերջիվերջո մարդիկ հասկանան, որ վազքով կարող են օգնել, օրինակ հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Արա Ամիրյան

Սա իմ առաջին բարեգործական վազքն է և առաջին վազքը հարազատ երկրում։ Ես երբեք Երևանում չեմ ապրել։ Եվ վազքը կդառնա երկրիս հետ կապող միջոց և երեխաներին օգնելու հնարավորություն։

Գայանե Մամյան

Այստեղ կարևոր է ոչ միայն այն գումարը, որ կհավաքվի կոնկրետ միջոցառման ընթացում, այլ նաև այն, որ բավական շատ մարդիկ կտեսնեն, կլսեն առկա խնդիրների մասին և հետո անպայմանորեն իրենց լուման կներդնեն այդ խնդիրների լուծման մեջ:

Դավիթ Հայրապետյան

«Կա հայկական մի ասացվածք՝ լավություն արա և ջուրը գցիր։ Ես վստահ եմ, որ ցանկացած բարի գործ աշխարհն ավելի լավն է դարձնում։ Նամանավանդ, եթե այդ գործը վերաբերվում է երեխաներին, մասնավորապես՝ նրանց կրթությանը։ Դառնալ մի մասնիկը այն նախագծի, որը ևս մի քանի երեխաներին հնարավորություն կտա ստեղծագործել, զբաղվել հետաքրքիր նախաձեռնություններով, մտնել գրքերի հետաքրքիր աշխարհ, այլ ոչ թե անգործությունից ամբողջ օր դրսում շրջել՝ սա է իմ, որպես բարեգործ վազորդի, նպատակը։ Եվ եթե իմ որևէ գործողություն կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը, ես փորձում եմ անպայման անել դա»։

Դավիթ Պողոսբեկով

Ինձ համար ամեն բան հեշտ է․ եթե ես հաճույք եմ ստանում վազքից ու կարողանում եմ վազքի շնորհիվ մարդկանց ուշադրությունը դարձնել սոցիալական խնդիրներին, ինչու՞ դրանից չօգտվել։

Եղյա Չապարյան

Սա լավ հնարավորություն է իմ ընկերներին ու ծանոթներին պատմել բարեգործ վազորդների նախագծի հետ ու գումար հավաքել Հայաստանում լավագույն վերականգնողական կենտրոններից մեկի վերակառուցման համար։

Իրինա Բադալյան

Չեմ կարծում, որ միայն այս բարեգործական վազքն է կարևոր։ ոլորն էլ կարևոր են։ Սա պարզապես առաջինն է իմ կյանքում, և ուզում եմ, որ այն հաջողվի։ Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ օգնելու Հայաստանում գտնվող երեխաներին։ Չկան ուրիշի երեխաներ, ես միշտ ասում եմ սա։ Եթե հնարավորություն ունենամ օգնելու այլ երկրում գտնվող երեխաներին՝ կանեմ դա մեծ հաճույքով։

Կատերինա Դիվեևա

Ուզում եմ գա մի օր, երբ կմասնակցեմ վազքի այն երեխաների հետ, ում աջակցել ենք։

Հովհաննես Իսպիրյան

Ուզում եմ գա մի օր, երբ կմասնակցեմ վազքի այն երեխաների հետ, ում աջակցել ենք։

Դեռ մեկ տարի առաջ բարեգործ վազորդ արտահայտությունն ինձ համար տարօրինակ էր հնչում։ Ինչպե՞ս կարելի է վազել ու դրանով օգտակար լինել ոչ միայն սեփական մարմնի համար, այլև օգուտ բերել հասարակության համար։ Այժմ ինքս բարեգործ վազորդ եմ։ Երևանյան կիսամարաթոնին կվազեմ հատուկ նպատակով՝ օգնելու բարի մարդկանց վերակառուցել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոն։

Նարեկ Ասլիկյան

Թեև ավելի հեշտ կլիներ առանց ավելորդ ջանքերի դրամ փոխանցել բարեգործությանը, սակայն ես համոզված եմ, որ իմ չնչին ջանքը անըմբռնելի կերպով սատար կլինի մեկ ուրիշին մեծ պայքարում:

Ջեմմա Փանոյան

Բարեգործ վազորդների շարժումը կարևոր եմ համարում, որովհետև այն համատեղում է միանգամից մի քանի լավ բան․ առողջ ապրելակերպ, բարեգործություն, համախմբում կարևորի շուրջ․․․

Վահե Մելիքսեթյան

Միացեք մեզ

Դուք ուզու՞մ եք դառնալ բարեգործ վազորդ և իմաստ հաղորդել Ձեր կիլոմետրերին:

Կարևոր չէ, թե որ երկրում եք դուք ապրում կամ աշխատում: Դուք կարող եք վազել ձեր սիրելի քաղաքում և օգնել երեխաներին Հայաստանում: Դրա համար ուղղակի անհրաժեշտ է ընտրել վազքը, որին ցանկանում եք մասնակցել և լրացնել հարցաթերթիկը: Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ:

Մենք հրավիրում ենք միանալ մեր բարեգործական նախաձեռնությանը նաև թիմերին, որոնք ցանկանում են վազել իրենց կազմակերպության, քաղաքի կամ թաղամասի անունից: Դուք կարող եք թիմ հավաքել և դառնալ Բարեգործ թիմ:

Լրացրեք հարցաթերթիկը և մենք կկապվենք Ձեզ հետ:

Յուրաքանչյուր բարեգործ թիմի և վազորդի համար մենք ապահովում ենք PR աջակցություն և տրամադրում ենք ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան: Բացի դա մենք նախատեսում ենք հատուկ Մեկնարկային փաթեթ:

Հաշվետվություն

Երևանյան մարաթոն 2018

4 260 868 ՀՀ դրամ։ Ամբողջ գումարը կուղղվի ԳՐԱԴԱՐԱԿ նախագծի իրականացմանը։

Երևանյան կիսամարաթոն 2017

2 473 363 ՀՀ դրամ։ Ամբողջ գումարը կուղղվի "Նիմբա" սոցիալական ծրագրի մեկնարկին՝ տնային տեքստիլի արտադրանք հաշմանդամություն ունեցող և կարիքավոր ընտանիքների երեխաների ծնողների համար։

Գարնանային բարեգործական վազք 2017

2 726 776 ՀՀ դրամ ՄՈՒԿ ունեցող 91 երեխաների համար հատուկ օրթոպեդիկ կոշիկներ գնելու նպատակով։

Երևանյան կիսամարաթոն 2016

8 104 316 ՀՀ դրամ "Երազի տուն" մանկական վերականգնողական կենտրոնի վերակառուցման նպատակով։

Գարնանային բարեգործական վազք 2016

300 000 ՀՀ դրամ ՄՈՒԿ-ով երեխաների համար օրթոպեդիկ կոշիկների գնման նպատակով:

Երևանյան կիսամարաթոն 2015

3 102 469 ՀՀ դրամ: Արդյունքում ՄՈւԿ-ով 10 երեխաներ ստացել են անհրաժեշտ հատուկ գույք:

IronMan 70.3 Բուդապեշտ 2015

Մասնակցել է՝ 1 բարեգործ վազորդ։ Հանգանակվել է՝ 265 000 ՀՀ դրամ Սուսաննա Հարությունյանին հատուկ մարզասարք և օրթոպեդիկ կոշիկներ գնելու նպատակով։

Nike Women`s 10K Մոսկվա 2015

Մասնակցել է՝ 1 բարեգործ վազորդ։ Հանգանակվել է՝ 115 000 ՀՀ դրամ Վերոնիկա Ղամբարյանի համար։

Գարնանային բարեգործական վազք 2015

2 750 000 ՀՀ դրամ ՄՈւԿ-ով 10 երեխաների վերականգնողական թերապիաներին և անհրաժեշտ գույքի գնման նպատակով:

Բիզնես վազք 2014

Թիմի առաջին բարեգործական վազքը տեղի է ունեցել 2014 թ մայիսի 4-ին: Այն իր շուրջ համախմբել է ավելի քան 120 վազորդի, ովքեր աջակցել են ՄՈւԿ-ով 5 երեխաների՝ վերականգնողական թերապիաների համար գումար հանգանակելով:

Կապ

Սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին

+37493916166